Դրամահավաք Կանադայում` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար

Նոյեմբերի 16-ին Կանադայում ՀՀ դեսպանի հովանավորությամբ Մոնրեալում տեղի ունեցավ Հայոց ցեղասպնության 100-ամյակի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը:

Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնավորապես շեշտեց, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը Իսլամական պետության գրոհայինների կողմից:

Միջոցառմանը ներկա էր նաև «կալիֆոնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով մանրամասն զեկույց ներկայացրեց Մեծ Եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ:

Հանգանակությանը մասնակցեց թվով մոտ 400 հոգի և հավաքագրվեց մոտ 150000 կանադական դոլար:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս