Բաժիններ՝

Ռուսաստանը «Միստրալ» տիպի առաջին ռազմանավի մատակարարմանը կսպասի մինչև նոյեմբերի վերջ. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսասանը «Միստրալ» տիպի ուղղաթիռակրի մատակարարմանը կսպասի մինչև նոյեմբերի վերջ, ինչից հետո ֆինանսական հավակնություններ կներկայացնի Ֆրանսիայի դեմ: Այս մասին գործակալությանը հայտնել է Մոսկվայում նրա բարձրաստիճան աղբյուրը.

«Մենք պատրաստվում ենք տարբեր տարբերակների: Կսպասենք մինչև ամսվա վերջ, իսկ դրանից հետո կներկայացնենք լուրջ դժգոհություններ: Փորձագետները վերլուծում են պայմանագրի չկատարումից վնասի չափը»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ֆրանսիան «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը («Վլադիվոստոկ») ռուսական կողմին է հանձնելու նոյեմբերի 14-ին, իսկ երկրորդ ուղղաթիռակիրը («Սևաստոպոլ») հանձնելու է 2015 թվականի աշնանը:

Այժմ չի բացառվում, որ ռուսական կողմը կարող է պահանջել 3 միլիարդ եվրո փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս