Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են ինչպես խստացվել, այնպես էլ՝ չեղյալ հայտարարվել. Քեմերոն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները կարող են ինչպես խստացվել, այնպես էլ՝ չեղյալ հայտարարվել.

«Եթե Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում որդեգրի Ուկրաինայի ազատության ու անկախության հանդեպ, ապա մենք կարող ենք դիտարկել պատժամիջոցների չեղյալ հայտարարման հարցը: Իսկ եթե Ռուսաստանը շարունակի սրել իրավիճակը, ապա մենք կարող ենք խստացնել պատժամիջոցները: Ամեն ինչ շատ պարզ է»:

Քեմերոնը հույս է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինային հնարավորություն կտա զարգանալ որպես ազատ ու անկախ երկիր, ով ազատ կլինի իր ընտրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930