
Էրդողանի նոր նստավայրի կառուցումն արժեցել է 615 միլիոն դոլար. Die Welt

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահական նոր նստավայրը, որը հասարակության շրջանում հայտնի է Սպիտակ պալատ անունով, ուշադրության է արժանացել նաև օտար մամուլում:
Գերմանական Die Welt թերթը գրել է, որ Էրդողանի կողմից Թուրքիայի նախագահ դառնալը թուրքերի համար արժեցել է 1 միլիարդ դոլար: Թերթն ընդգծում է, որ ի սկզբանե թեպետ հայտարարվել է, թե նոր նստավայրի կառուցումն արժեցել է 250 միլիոն դոլար, իրականում այն արժեցել է ավելի քան կրկնակի ավելին՝ 615 միլիոն դոլար:
Ի հավելումն՝ նախագահական ծախսերի համար բյուջեից պահանջվել է ևս 178 միլիոն դոլար: Բացի այդ, նոր գնված Airbus A330-200 տիպի ինքնաթիռն արժեցել է 185 միլիոն դոլար: Այս ամենը միասին կազմում է 978 միլիոն դոլար: Էրդողանի նոր նստավայրը բաղկացած է 1000 սենյակից: