Բաժիններ՝

Ամերիկացի կոնգրեսականները ՆԱՏՕ-ին առաջարկել են Ֆրանսիայից գնել «ռուսական Միստրալները»

EUobserver-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի 8 անդամներ ՆԱՏՕ-ին առաջարկել են Ֆրանսիայից գնել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները: Համապատասխան նամակը նրանք հղել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:

Կոնգրեսականները կոչ են արել գնել կամ վարձակալությամբ վերցնել այդ ուղղաթիռակիրները: Նրանց խոսքերով՝ այդ որոշումը կմեղմացնի Ֆրանսիայի ֆինանսական կորուստները:

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ներկա դրությամբ անհնար է Ռուսաստանին առաջին «Միստրալ» ռազմանավի մատակարարումը, քանի որ Մոսկվան չի կատարել ուղղաթիռակիրի հանձնման համար պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս