Բաժիններ՝

Միայնությունը վնասակար է առողջության համար. հետազոտություն

Մարդիկ, ովքեր իրենց միայնակ են զգում, ավելի հաճախ են բախվում ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրների, գրում է Huffington Post-ը: Ըստ գիտնականների՝ միայնության ազդեցությունն առողջության վրա ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ չորս խնդիրներին.

Դեպրեսիայի մեծ հավանականություն

Մարդը որքան ավելի շատ է իրեն միայնակ զգում, դեպրեսիվ խանգարումների նախանշաններն այնքան ավելի ուժեղ են, քանի որ սոցիալական շփումներից զուրկ անձանց մոտ սթրեսի հորմոնը՝ կորտիզոլն ավելի արագ է արտադրվում: Հսաճախ շփումն ավելի արդյունավետ կարող է լինել, քան դեղամիջոցները:

Սեփական անձի նկատմամբ անտարբերություն

Սեփական անձի մասին հոգալու ցանակության կամ կարողության բացակայությունը հիվանդություն չէ, բայց վաղ թե ուշ կարող է հանգեցնել տարաբնույթ խնդիրների: Միայնակ մարդիկ հիմնականում չեն պատրաստում, նախապատվությունը տալիս են ոչ առողջ սննդին, բացի այդ, նրանց մոտ ֆիզիկական ակտիվության մակարդակը ցածր է:

Սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացում

Հետազոտությունները ցույց են տվել, որ միայնակ ապրող անձինք 24% -ով ավելի հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններով:

Թույլ իմունային համակարգ

Օհայոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ միայնությունը ճնշում է իմունիտետը: Միայնակ մարդկանց մոտ ավելի շատ պրոտեին է արտադրվում, ինչը կարող է երկրորդ կարգի դիաբետ, արտրիտ եւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

Ի՞նչ անել

Առաջին հերթին՝ հաշտվել այն մտքի հետ, որ մարդը սոցիալական էակ է, այդ իսկ պատճառով չի կարող ամբողջությամբ անկախ ու ինքնաբավ լինել: Երկրորդ՝ պետք չէ մերժել շփման հնարավորությունը: Հոգեբանները հավաստիացնում են, որ միայնակ անձինք մեծ մասամբ իրենք են հրաժարվում շփումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս