
Հնարավո՞ր է` առանց Արևմուտքի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել

Երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպումից առաջ 168.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ: Նա խորհրդարանական եռյակի պատվիրակության կազմում այցելելու էր ԱՄՆ դեսպանատուն, որտեղ պետք է քննարկվեին սահմանադրական փոփոխությունների նկատմամբ եռյակի մերժողական մոտեցումները:
Ըստ Ստեփան Մարգարյանի` արտաքին ուժերի ազդեցությունը մեր երկրում ընթացող ներքաղաքական գործընթացների վրա, մասնավորապես՝ իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրերի վրա, շատ փրքր է:
Հարցին՝ հնարավո՞ր է` առանց Արևմուտքի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել Մարգարյանը պատասխանել է. «Բնականաբար, դրսի ուժերը, աշխարհաքաղաքական կենտրոնները որոշակի ազդեցություն ունենում են, բայց դա միայն գործի մի փոքր տոկոսն է: Եթե տվյալ երկրի հասարակության մոտ հասունացած չէ փոփոխությունների պահանջը, դա հնարավոր չէ դրսից ներմուծել, որքան էլ դրսից աջակցությունը մեծ լինի: Եվ ընդհակառակը, եթե կա հասարակական պահանջ, ես չեմ հասկանում թե ինչու դրսի ուժերը պետք է դեմ գնան այդ պահանջի իրացմանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: