
Բան Կի Մունը չի մեկնաբանել Շվեդիայի կողմից Պաղեստինը ճանաչելու մասին որոշումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չի մեկնաբանելու Շվեդիայի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը, քանի որ կարծում է, որ այդ հարցը ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր երկրի գործն է:
Բան Կի Մունի այդ դիրքորոշման մասին երեկ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. «Բնականաբար, գլխավոր քարտուղարը տեղյակ է Շվեդիայի ընդունած որոշումից: Սակայն անդամ երկրներն իրենք են ընդունում այդպիսի որոշումներ, իսկ նա չի մեկնաբանում դրանք»:
Շվեդիայի կառավարությունն Պաղեստինի ճանաչման մասին որոշումը կայացրել է երեկ՝ դառնալով Պաղեստինը ճանաչած ԵՄ-ի անդամ առաջին երկիրը: