
Թուրքիան ու Ադրբեջանն իրագործել են շատ կարևոր տնտեսական նախագծեր. Դավութօղլու

TRT Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրագործել են շատ կարևոր տնտեսական նախագծեր:
Դավութօղլուի խոսքերով՝ նման նախագծերից մեկը TANAP-ն է: Դավութօղլուն ընդգծել է, որ այդ նախագծի շնորհիվ Թուրքիան ու Ադրբեջանը Հարավային Կովկասը կապել են Բալկանյան երկրների հետ: Նա հավելել է, որ կողմերը մտադիր են շարունակել տնտեսական նմանատիպ նախագծերի իրագործումը:
TANAP գազատարը պլանավորված է շահագործման հանձնել 2017-2018 թվականներին, նախագիծը գնահատվում է 10-11 միլիարդ դոլար: Սկզբնական շրջանում դրա տարեկան թողունակությունը կազմելու է 16, իսկ հետագայում՝ 31 միլիարդ խորանարդ մետր: