Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում դրական է. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը.

«Նախագահների մակարդակով յուրաքանչյուր հանդիպում ընդհանուր առմամբ դրական է: Նման հանդիպումները նպաստում են հակառակ կողմի տրամադրվածությունը ըմբռնելուն՝ կապված հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հետ:

Փարիզյան հանդիպման ժամանակ բանակցություններն անցել են մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, որոնց շուրջ դեռ չի հաջողվում հասնել առաջընթացի: Մենք կկառուցենք խաղաղություն ու կզարգացնենք տարածաշրջանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031