ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել կառուցողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ի խնդրի լուծման ուղղությամբ

ԱՄՆ Պետդեպարատամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկել կառուցողական քայլեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.

«Կողմերը կարող են հենվել այն ազդակի վրա, որը ստացել են այս տարի նախագահների երեք հանդիպումների ժամանակ: Հակամարտող կողմերը պետք է ձեռնարկեն վստահության ամրապնդման միջոցներ ու վստահ լինեն, որ շատ բանի կարող են հասնել երկխոսության օգնությամբ»:

Փսակին ընդգծել է, որ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը նույնպես կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանն ու երկխոսության միջոցով հակամարտության ամուր կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031