
Երևանում երեխաներ են թունավորվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.35-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել, Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը (ծնվ. 2011թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել, Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ՝ Ա. Զ.-ը (ծնվ. 2012թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն