Բաժիններ՝

Գանձագողերը քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը

tesankyun.am-ը գրում է.  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքը հրապուրում է հավատացյալներին, զբոսաշրջիկներին:

Ցավոք, հնամենի վանական համալիրը ձգում է նաեւ գանձագողներին: Մոտ 2 տարի առաջ նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ գանձեր գտնելու նպատակով: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանն ասաց, որ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն գանձագողերը չեն հայտնաբերվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս