ՌԴ-ի քաղաքականության հետևանքով օրեցօր փոխվում է աշխարհի քաղաքական քարտեզի գույնը. Մարգվելաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան Ճապոնիայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքականությունն օրեցօր փոխում է աշխարհի քաղաքական քարտեզի գույնը.
«Դա մի քաղաքականություն է, որն օրեցօր փոխում է աշխարհի քարտեզը: Քարտեզի գույները փոխվում են Մոսկվայում կառուցված տեսությունների հիման վրա: Ղրիմը ներկայումս այլ գույնի է, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի գույները՝ այլ: Այլ գույներ են ունեցել նաև Աբխազիան ու այսպես կոչված Հարավային Օսիան:
Ներկայումս նրանք վերստին փորձում են փոխել այդ գույները: Ժամանակակից աշխարհում քարտեզների գույների նման անկայունությունը խնդիրներ է ստեղծում ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Հակամարտությունները որևէ լավ բանի չեն հանգեցնում Ռուսաստանի համար: Ռուսաստանը, որը մեծ երկիր է և ունի ատոմային զենք, Եվրասիա մայրցամաքի մի մասին հարկադրում է մշտապես ունենալ սարսափի զգացումներ»: