
Գուրգեն Արսենյանը հիշեց Տիգրան Սարգսյանին. Հիմա փուչիկ եք պատրաստվում փչե՞լ, թե՞ ինչ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու» մասին օրիենքների փաթեթով նախատեսվում է, որ հիփոթեքային վարկի տոկոսները կարող են հաշվանցել հարկերից, որը կխթանի շինարարությունը: Այսօր ԱԺ նիստում նշելով այս մասին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ կառավարության նախորդ ղեկավարը հայտարարեց, որ փչվել է շինարարության փուչիկ: Ըստ նրա՝ տնտեսագիտական բացատրություն չեղավ, թե շինարարությունը փուչի՞կ է, որ փչվի:
«Հիմա փուչիկ եք պատրաստվում փչե՞լ, թե՞ ինչ»,- ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց Արսենյանը:
Միրումյանը հաստատեց, որ հիփոթեքային վարկի տոկոսը նվազեցվելու է շահութահարկից. «Դա միայն շինարարությունը խթանելու համար չի: Այն մուլտիպլիկատիվ էֆֆեկտ կունենա մյուս ոլորտների վրա, թույլ կտա տնտեսական աշխուժացում մտցնել, ենթադրում է աճ ատադրության, ծառայության ոլորտներում, վարձատրության աճ, և այլն»:
«Ձեր ելույթի էս վերջին հատվածը կխնդրեմ ձայնագրությունով տալ, որ ուղարկեմ ԱՄՆ փուչիկի մասնագետին»,- նկատեց Գ.Արսենյանը: