Այսօր Բրյուսելում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում, ուր այսօր անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Վրացական պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխայիլ Դարչիաշվիլին: Հանդիպումն անցկացվելու է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
28+1 ձևաչափով անցկացվելիք հանդիպման ժամանակ դիտարկվելու է ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի գործարկման պլանը, որն ընդունվել է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Վրաստանի ՊՆ-ը պլան է մշակել ՆԱՏՕ-ի միջազգային ծառայության հետ միասին:
Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: