Բաժիններ՝

ԵԱՀԿ-ը հրաժարվում է Դոնբասում օգտագործել գերմանական անօդաչու թռչող սարքեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ը դեռ հրաժարվում է Գերմանիայի առաջարկից՝ կապված Ուկրաինայի արևելքում գերմանական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) օգտագործելու հետ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում լրատվամիջոցի աղբյուրը:

ԵԱՀԿ-ը հայտարարել է, որ ուրախ է օգնության առաջարկ ստանալ իր անդամ երկրից, սակայն զինծառայողների մասնակցությունը կհակասի Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատին:

Սրանից առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Բեռլինն ու Փարիզը ԵԱՀԿ-ին առաջարկ են արել Ուկրաինայի արևելք ԱԹՍ-եր մատակարարելու մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերմանական ԱԹՍ-երը կարող են չհամապատասխանել Դոնբասում ԵԱՀԿ-ի առաքելությանը՝ կապված ուկրաինական ձմեռվա պայմանների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս