
Ամերիկյան հեռանկարային ԱԹՍ-ը երկու տարի մնացել է ուղեծրում

Space.com-ի փոխանցմամբ՝ ամերիկյան X-37B հեռանկարային ուղեծրային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) գրեթե երկու տարի տևած թռիչքից հետո վայրէջք է կատարել Կալիֆորնիայում: ԱԹՍ-ը երեկ առավոտյան վայրէջք է կատարել Վանդերբերգի ավիաբազայում:
ԱԹՍ-ն ուղեծիր է արձակվել 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, ուր մնացել է 674 օր: Թռիչքի նպատակը գաղտնիացված է: X-37B-ի երկարությունը կազմում է 8.8 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 4.5 մետր: ԱԹՍ-ի թռիչքային քաշը կազմում է մոտ 5 տոննա: