ԼՂՀ–ի մասին ԵԽԽՎ-ի որոշումը տեղավորվում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ. ԼՂՀ ԱԳՆ. tert.am
ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի պատասխան Tert.am-ի հարցման, թե ինչպես է մեկնաբանում «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու ԵԽԽՎ-ում ընդունված որոշմանը՝ նկատեցին, թե այն ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը, չնայած որ որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ։
Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների՝ ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերի այցի հետ կապված որոշմանը, ապա ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի՝ որոշումը կընդունեն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում ընդունված որոշումը։
– Բացասական ենք գնահատում «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։ Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաև ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձևաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: