Մահաթմա Գանդիի սկզբունքները. գտիր նպատակ՝ ռեսուրսներ կգտնվեն
Ողջ աշխարհին են հայտնի Հնդկաստանի լեգենդար առաջնորդ, խաղաղասիրության փիլիսոփայական ուղղության հիմնադիր Մահաթմա Գանդիի իմաստությունները: AdMe.ru-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք արդիական են բոլոր ր-ժամանակներում.
Սկզբում քեզ չեն նկատում, հետո ծաղրում են, այնուհետեւ պայքարում են քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:
Թույլը երբեք չի ներում, ներել կարողանալը բնորոշ է ուժեղին:
Ինչ էլ անես կյանքում՝ աննշան է լինելու: Սակայն շատ կարեւոր է, որ դու դա անես:
Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն չի ներառում սխալվելու ազատությունը:
Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչպես կարող է մարդն իրեն հարգել, եթե նվաստացնում է իր նմաններին:
Փոքր մարմինը, որն ունի հզոր ոգի եւ իր առաքելության նկատմամբ չմարող հավատ, կարող է փոխել պատմության ընթացքը:
Սերը երբեք չի պահանջում, այն միշտ տալիս է: Սերը մշտապես տառապում է, երբեք բողոք չի արտահայտում, երբեք վրեժխնդիր չի լինում:
Գտիր նպատակ՝ ռեսուրսներ կգտնվեն:
Այնքան էլ իմաստուն չէ՝ վստահ լինել սեփական իմաստության մեջ: Հարկավոր է հիշել, որ ուժեղը կարող է թուլություն դրսեւորել, իսկ իմաստունը՝ սխալվել:
Խղճի հետ կապված հարցերը ձայների մեծամասնությամբ չեն որոշվում:
Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:
Ոչ ոք չի կարող ինձ վնասել առանց …իմ համաձայնության:
Մարդը սեփական մտքերի արտադրանքն է. ինչի մասին մտածում է՝ այդպիսին էլ դառնում է:
Ուժը վախի բացակայությունն է, մկանները դրա հետ կապ չունեն:
Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այն փոխողը: