Բաժիններ՝

Ավստրալիան միացել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողություններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը միացել են Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:

Նա հավելել է, որ Իրաք են ուղարկվելու ավստրալացի զինծառայողներ, որոնք հանդես կգան ռազմական խորհրդատուի դերում, ինչպես նաև կօգնեն իրաքցի զինվորների նախապատրաստմանը:

Հոկտեմբերի 2-ին «Իսլամական պետության» դեմ կոալիցիային միացել է նաև Թուրքիան, որի խորհրդարանը զինված ուժերին թույլատրել է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031