Խավիար և իրականություն. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. «Ամեն անգամ Ղարաբաղի հարցում մի որևէ դիվանագիտական ձախողում արձանագրելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները տեղի ունեցածը շտապում են բացատրել այսպես կոչված «խավիարային դիվանագիտությամբ»։ Իբր ադրբեջանցիները փողով գնում են եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր էլ Իլհամ Ալիևին պատվերով կայացնում են հակահայ որոշումներ։
Որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» իրականում գոյություն ունի, դրանում կասկածելու հարկ, իհարկե, չկա։ Բայց որքանով այն օգտակար է Ադրբեջանին, նույնքան կարծես սկսել է օգտակար լինել հայաստանցի պաշտոնյաներին ու դիվանագետներին, որովհետև ի դեմս «խավիարային դիվանագիտության» նրանք ունեն մշտական արդարացում։ Ու այս արդարացումը խանգարում է ոչ միայն ի հայտ բերել հայկական դիվանագիտության բացերն ու վատ աշխատող օղակները, այլև քողարկում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական բացերը։
Բայց եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք «խավիարի» տեսակետից, կրկին բազմաթիվ հարցեր են առաջանում, որովհետև ասել որ Ադրբեջանը փող ունի ու աջուձախ գնում է բոլորին նշանակում է ոչինչ չասել։
Իսկ ինչո՞ւ Հայաստանը փող չունի, որովհետև նա՞վթ չունի։ Նավթ չունենք մոլիբդեն ունենք, պղինձ ունենք, ոսկի ունենք, Սփյուռք ունենք։ էդ ինչպե՞ս է, որ տասնյակ օլիգարխներ ու պետական պաշտոնյաներ այդ ամենի վրա բառացիորեն միլիարդներ են աշխատել, իսկ «խավիարային դիվանագիտությունը» հակադրվելու գումարներ պետությունը չունի։
Իսկ ընդհանրապես այնպիսի փաստաթղթերը, ինչպիսին, օրինակ, «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վեր֊նագրով զեկույց պատրաստեյա մասին ԵԽԽՎ-ի որոշումն է. չեն կարող ընդունվել միայն «խավիարային» գործոնների պատճառով։
Դա էլ իր ազդեցությունը կունենա, բայց այդ ազդեցությանը որոշիչ լինել չի կարոդ։ Աոավել որոշիչը, իհարկե, հայկական դիվանագիտության թույլ տրված սխալներն են անկախ նրանից, թե որքանով են այդ սխալները գիտակցված։ Արդեն երկար ժամանակ բոլոր հնարավոր ձևերով տարբեր շերտեր ահազանգ են հնչեցնում, որ հայկական դիվանագիտության սխալների պատճառով Ղարաբաղի հարցը միջազգային հանրության շրջանում ընկալվում է որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իսկ ինչո՞ւ է այդպես ընկալվում։
Նման ընկալում ստեղծում է աոաջին հերթին տարվող բանակցությունների ֆորմատը։ Ովքե՞ր են բանակցում. Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինչի՞մասին. Ղարաբաղի մասին։ Է չեղա՞վ, որ տարածքի շուրջ կոիվ են անում իրար հետ։ Այս արատավոր տրամաբանության մեջ չմտնելու կամ դրանից դուրս գալու համար մի քանի պայմաններ են հարկավոր, և դրանցից մեկն այն է, որ Հայաստանը չպետք է բանակցի Ղարաբաղի փոխարեն, Ղարաբադը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Սա մի խնդիր է. որ հեշտ չէ լուծել, բայց առանց դրա ԼՂ հարցի կարգավորման մեր ռազմավարական դիրքերը գնալով թուլանալու են»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։