Վրաստանում սիրիացի զինյալների բազայի ստեղծումը սպառնում է Կովկասի անվտանգությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում՝ ռոսական սահմանների մոտ, սիրիացի զինյալների համար մարզման ճամբարի հնարավոր ստեղծումը վնաս կհասցնի Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Վրաստանի իշխանությունների կողմից նման որոշում ընդունելն անխուսափելիորեն բացասական հետևանքներ կունենա ներկայումս հաջողությամբ զարգացող ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք լրջորեն են մոտեցել այդ տեղեկատվության պաշտոնական հերքմանը, այդ թվում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու կողմից:

Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy  պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեին, հայտնել էր, որ Վրաստանն առաջարկել է իր տարածքում ստեղծել մարզման կենտրոն՝ նախատեսված սիրիական ընդդիմության նախապատրաստման համար:

Տեսանյութեր

Լրահոս