Երևանի Վրացական փողոցի թիվ 21/1 շենքի 12-րդ բնակարանի (4-րդ հարկ) պատշգամբը 5-րդ հարկում (թիվ 15 բնակարան) կառուցված շինության ծանրությունից ճկվել է, կա փլուզվելու վտանգ:
Microsoft-ի համար երեկ կարևոր օր էր։ Ընկերությունը ներկայացնում էր Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը։ Այս իրադարձությունը առիթ է հանդիսացել Hi-tech.mail.ru-ի համար, որպեսզի վերհիշի Windows-ի նախկին բոլոր տարբերակները։
Մի օր ամուսնու առաջարկով զբոսնելու նպատակով գնացել է այգի, այնտեղ քայլելու ժամանակ ամուսինը պատմել է, որ համացանցում ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել խմբակային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ, որ տղամարդը վճարելու է դրա դիմաց: Ինքն հանկարծակիի է եկել և հրաժարվել, սակայն ամուսինն ասել է, որ դրանով առավել կամրապնդվի իրենց միջև եղած փոխադարձ սերը, միաժամանակ հավաստիացրել է, որ այն եզակի կլինի:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է բանակում ինքնասպան եղած Վանիչկա Հովակիմյանի գործով դատաքննությունը: Դատարանը գործով ամբաստանյալ Շմավոն Կյուրեխյանին մեղադրել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, շորթման մեջ, և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Եթե Մարտի 1-ից հետո հնարավոր է ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի (կամ Քոչարյանի) հետ, եթե հնարավոր է ՀԱԿ-ի և «Ժառանգության», ԲՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը, եթե հնարավոր է, որ այս երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, ուրեմն ափսոս միայն Մարտի 1-ի տասը անմեղ զոհերը: