Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 81

Օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Նույն օրերին հրաապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն՝ անդամակցության գործընթացն ավարտելու դեպքում Հայաստանի և Լեռային Ղարաբաղի միջև մաքսակետ է տեղադրվելու: Հոկտեմբերի 10-ին էլ Մինսկում կայանալու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Սակայն, որքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան ավելի կասկածելի է դառնում, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հերթական ժամկետը կրկին հետաձգվելու է: Չնայած արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող այս զարգացումներին, Հայաստանի քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ոչ իշխանական ուժերը, կենտրոնացել են առավելապես ներքին խնդիրների վրա և պատրաստվում են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Արտաքին քաղաքական գործընթացների և ներքաղաքական խմորումների մասին այսօր կզրուցենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս