Չինաստանը Թուրքիային առաջարկել է ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում տեղի է ունեցել Չինաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Վանգ Յիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն կայացել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չինական կողմն առաջարկել է ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր՝ ընդգծելով, որ դա օգտակար կլինի երկու կողմի համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև առաջիկա այցերը: Չինական կողմն ընդգծել է, որ սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Չինաստան այցելելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930