«Ոնց որ երկու Սարգսյանների անունները չէիր ուզում նշել». Մարտուն Գրիգորյան

Այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող ծրագրերի ստուգումների ժամանակ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրված խախտումների ներկայացման ժամանակ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը փորձում էր խուսափել ուղիղ պատասխաննել հարցերին, թե ՎՊ ստուգման ժամանակաշրջանում (2013թ.) ով է եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Ի պատասխան ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի և ՎՊ նախագահի հարցադրումներին, թե ովքե՞ր են եղել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՎՊ ստուգման ժամանակաշրջանում, Տ.Խանիկյանը նշում էր ներկայիս պաշտոնյաներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան…

Վերջապես նա ընկալեց հարցադրումը և նշեց, որ այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգյանն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ խորհրդի անդամներն էին պետական հատվածից՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան, գյուղնախարար Սերգո Կարապետյան, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան, ԿԲ ներկայացուցիչ Արմենակ Դարբինյան:

«Ոնց որ երկու Սարգսյանների անունները չէիր ուզում նշել»,- նկատեց Մ. Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս