
Ավտոմեքենան փախցրել և վթարի էր ենթարկել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, 1962 թ. ծնված Մանուկ Գ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.30-ին փախցրել են Երևանի Օրբելու փողոցի թիվ 11 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան և նույն փողոցի թիվ 23 հասցեի մոտ վթարի ենթարկել:
Պարզվել է, որ անհայտ անձը փախցված ավտոմեքենայով բախվել է «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի և թողնելով այն՝ դիմել է փախուստի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանները Օրբելի եղբայրների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Վաչագան Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն