Սեյրան Օհանյանը Իրակլի Ալասանիայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930