Բաժիններ՝

Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։

Ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930