Կարմիր խաչի մոտ վթարի է ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Ղազարյանը Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս իր վարած Toyota Vitz մակնիշի 34 PF 528 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը:
Վթարի վայր ժամանած վարորդի մտերիմներն ու հարազատները ՃՈ աշխատակցին ասում էին, որ Ռ. Ղազարյանն աշխատում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես իրավաբան:
Մանրամասներն՝ այստեղ