Քաոսային իրավիճակ` քաղաքի տոնավաճառներում. առևտրականները գործադուլ են անում (տեսանյութ). yerkir.am
yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտից Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել: Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն է:
Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններն իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիներ:
Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: «Նոր օրենքով թղթաբանությունն է ավելանալու:
Պահանջում են , որ մանր ձեռնարկատերը խշորին բերի դաշտ ` նրա շրջանառությունը ցույց տա, բայց իրենք շատ լավ գիտեն ովքեր են մեր երկրում «խոշորները»,-yerkir.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Ֆիրդուս» տոնավաճառի առևտրականներից մեկը` առաջարկելով, որ ոչ թե իրենք ուզեն փաստաթղթերն, այլ «մեծերին» պարտադրեն` «փոքրերին» դրանք տրամադրեն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: