Դիլիջանում դիմակավորված անձը դաժան ծեծի է ենթարկել և ավազակային հարձակում է կատարել 74- ամյա կնոջ նկատմամբ. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում մարմնական բազմաթիվ վնասվածքներով Դիլիջանի հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Պետրոսյանը:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված և զինված դանակով ներս է մտել միայնակ կնոջ բնակարան, պահանջել գումար, իսկ այնուհետև առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել միայնակ կնոջը, նրա ձեռքի վրայից բռնի ուժով հանել ոսկյա մատանին, իսկ հետո տնից գողացել մի քանի կտոր զարդեր և տանը եղած 70.000 դրամը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: