Կալիֆորնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին AJR 32 բանաձևը:

Տվյալ բանաձևը ԱՄՆ-ի կոնգրեսին ու նախագահին կոչ է անում ճանաչել ու աջակցել ԼՂՀ-ի ինքնորոշմանն ու անկախացմանը, նրա ժողովրդավարական զարգացմանը: Այս մասին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչները: AJR 32 բանաձևը Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին:

Հիշեցնենք, որ սրանից անմիջապես առաջ էլ Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին AB 1915 բանաձևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031