Բաժիններ՝

Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին AB 1915 բանաձևը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի սենատը երեկ երեկոյան միաձայն ընդունել է AB 1915 բանաձևը, որն առնչվում է Կալիֆորնիայի պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսուցմանը: Համապատասխան բանաձևին կողմ է արտահայտվել 36 սենատոր:

Այս մասին հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը: Նա շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ բանաձևին աջակցելու համար, և ընդգծել է, որ դրա շնորհիվ հետագա սերունդները կիրազեկվեն 1915 թվականին Հայոց ցեղասպանության եղելության մասին:

Օրինագծի հեղինակը Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանն է, օրինագիծը հենված է AB 1273 օրենսդրական առաջին ակտի վրա, որն ընդունվել է 1985 թվականին: Այն առնչվել է սոցիալական հետազոտությունների ուսումնական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելուն:

AB 1915 բանաձևը ընթացիկ տարվա ապրիլին միաձայն հավանության է արժանացել Կալիֆորնիայի նահանգի վեհաժողովի կողմից, ինչից հետո ներկայացվել էր Սենատի հաստատմանը: Այժմ բանաձևը նույն նպատակով ուղարկվելու է Կալիֆորնիայի նահանգապետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս