Բաժիններ՝

Ինչու չի կարելի ջուրը եռացնել երկու անգամ

Ջուրը, ինչպես հայտնի է, կազմում է մարդու օրգանիզմի 80 տոկոսը, և դա է պատճառը, որ ջրի որակի նկատմամբ պահանջները պետք է ամենախիստը լինեն: Տներում օգտագործվող ջուրը պարունակում է ոչ միայն օգտակար բաղադրիչներ, այլև քլորի էլեմենտներ, տարբեր միացություններ ու վնասակար բաղադրիչներ, որոնց վերացնելը դժվար է նաև ժամանակակից ֆիլտրերի համար:
Ինչպես գրում է facte.ru կայքը՝ ջրի որակի բարձրացման լավագույն եղանակներից մեկն այն եռացնելն է: Եռացնելու դեպքում սպանվում են բազմաթիվ բակտերիաներ, իջնում է քլորի քանակը, ջուրն առավել փափուկ է դառնում: Սակայն բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ եռացնելու դեպքում ծանր մետաղները չեն անհետանում, իսկ քլորի որոշ մասեր կարող են այլ էլեմենտների հետ փոխազդեցության մեջ մտնել և վերածվել վնասակար տարրերի: Ամեն անգամ նույն ջուրը եռացնելիս նման վնասակար տարրերի քանակը մեծանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս