«Իսլամական պետությունը» ավելին է, քան՝ պարզապես ահաբեկչական խմբավորում. Հեյգել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ներկայացնում են երկարաժամկետ սպառնալիք.
«Մենք իրականացնում ենք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի երկարաժամկետ ռազմավարություն: Մենք զինյալներից կարող են ակնկալել ուժերի վերախմբավորում և նոր հարձակումներ: ԱՄՆ-ի ռազմական մասնակցությունը դրանով չի ավարտվել:
«Իսլամական պետությունը» ավելին է, քան՝ պարզապես ահաբեկչական խմբավորում. այն ունի հստակ գաղափարախոսություն, նրա անդամները լավ ուսուցում են ստացել ռազմական տեսանկյունից, նրանք ունեն հիանալի ֆինանսական բազա: Դա ավելին է, քան մենք ենթադրում էինք»:
Հեյգելի խոսքերով՝ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողության առաջադրանքները հստակ և սահմանափակ են. դրանք առնչվում են ամերիկացի քաղաքացիների ու օբյեկտների պաշտպանությանը, «Իսլամական պետության» խմբավորման դեմ պայքարում Իրաքի զինված ուժերին օգնելը: