Հայ գերուն խոշտանգող ադրբեջանցի գեներալի գործը ՄԻԵԴ-ի վարույթում է. pastinfo.am
pastinfo.am –ի փոխանցմամբ` 2008 թվականի հուլիսի 16-ին ադրբեջանցիներ Սամայա Շուկուր կըզի Ալիևան և Ֆադայ Դամիրխան օղլու Ալիևը դիմում են ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Դիմումատուները հայտնել են, որ տեղի իրավապահները արդյունավետ քննություն չեն իրականացրել իրենց որդու մահվան գործով:
Նրանց դիմումը քննելով, ԵԴ-ն եզրակացրել է, որ Ադրբեջանի իրավապահներն իրականում սպանության հանգամանքների պատշաճ և արդյունավետ քննություն չեն իրականացրել, հետևաբար, առկա է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Այս հիմքով ԵԴ-ը հուլիսի 31-ին միաձայն ընդունել է Ալիև ամուսինների բողոքը: Նրանց որդին` 1971թ-ին ծնված Էլչին Ալիևը, 2001թ-ին բնակվում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ բիզնեսով էր զբաղված:
Նույն թվականի հունիսի 1-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում Էլչին Ալիևը դանակահարվել էր Կիևի սրճարաններից մեկի բակում և մահացել: Ուկրաինայի Շևչենկո շրջանի ոստիկանությունում դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում սպանության մեջ մեղադրել էր Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան ադրբեջանցի աշխատակից ոմն Գ. Ա.- ն:
Ուկրաինացի իրավապահների կողմից կալանավորվելով, սակայն, նա հերքել էր Էլչին Ալիևին սպանելու փաստը և հրաժարվել ցուցմունք տալ, իսկ հուլիսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել լուրջ հիվանդության պատճառով և մեկնել Ադրբեջան:
Ուկրաինացի իրավապահներն իրենց բացահայտման արդյունքում 2001թ-ին դիմել էին Ադրբեջանի իրավապահներին` Աքպերովին հարցաքննելու միջնորդությամբ: Բայց վերջինները նրան հարցաքննել էին ընդամենը որպես Է. Ալիևի սպանության գործով վկա, ինքն էլ, բնականաբար, հերքել էր իր մասնակցությունը գործին`ասելով, որ չի հիշում, թե կոնկրետ որտեղ է գտնվել սպանության օրը:
Փոխարենը նրան լուսանկարով ճանաչել է գործով վկա Մ. Ս-ն, ով դեպքի օրը է. Ալիևի հետ գտնվել է «Սիկորա» սրճարանում: Նա պատմել է, որ սրճարանից դուրս գալով տեսել է, որ ընկերը վիճում է 2 ադրբեջանցիների հետ, որոնց ինքը չի ճանաչել: Ապա նրանցից մեկը դանակով հարվածել է Էլչինի կրծքավանդակին: Իսկ նույնականացման համար ներկայացված լուսանկարներում նա մատնանշել է Ռովշան Աքպերովին` որպես դանակահարողի, իսկ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գ. Ա-ի լուսանկարով ճանաչել է նրա հետ այդ օրը եղած երկրորդ անձին: Այս վկայության հիմքով 2003թ-ի փետրվարի 26-ին Շևչենկոյի դատախազությունը դադարեցրել է Գ. Ա-ի դեմ քրեական վարույթը և քրեական գործ հարուցել Ռովշան Աքպերովի դեմ: Իսկ հաջորդ օրը գործը փոխանցվել է Ադրբեջանի իրավապահներին և 2003 թ. օգոստոսի 8-ին հանձնվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը:
Սպանված երիտասարդի ծնողները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել Ադրբեջանի պետական մարմիններին` հայտնելով, որ իրենց որդուն սպանած Ռովշան Աքպերովը գտնվում է ազատության մեջ, խնդրել են քննիչին հեռացնել նրան աշխատանքից մինչև քրեական վարույթի դադարեցումը: Սակայն նրանց խնդրանքը մերժվել է պատճառաբանությամբ, թե այդ կանխարգելիչ միջոցը կարող է կիրառվել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, մինչդեռ Ռովշան Աքպերովը նման կարգավիճակ չունի: Սպանվածի հարազատները չեն տեղեկացվել գործի ընթացքի մասին, մինչև որ 2003 թ սեպտեմբերի 18-ին ռազմական դատախազությունը փակել է գործը՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ:
2007թ-ին Գ.Ա-ն, ով դեպքի օրը գտնվել է Ռովշան Աքպերովի հետ սրճարանում, որտեղ նրա ուղեկիցը սպանել է Էլչին Ալիևին, Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացել է: Սակայն, երբ այս հարցով Ալիևները դիմել են իրենց երկրի գլխավոր դատախազություն, նրանց հայտնել են, որ Գ. Ա.-ն մահացել է սրտի հիվանդությունից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: