Որոնք են աչքերի համար վնասակար և օգտակար մթերքները
Հրաժարվեք վատ սովորություններից եւ սկսեք առողջ սնվել. սրանք այն երկու կարեւոր գործոններն են, որոնք կօգնեն ձեզ պահպանել տեսողությունը: Ըստ Aroxj.am-ի՝ աչքերի եւ տեսողության համար օգտակար մթերքներն են՝
Գազար- Իր բաղադրության մեջ ներառում է բետա կարոտին, ունի պաշտպանական ֆունկցիա, որի շնորհիվ աչքերը հնարավոր է պաշտպանել արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Քաղցր կարտոֆիլ- Սա նույնպես պարունակում է է բետա կարոտինի մեծ չափաբաժին:
Սպանախ – Սպանախը եւ մյուս, այսպես ասախ, տերեւավոր բանջարեղենները հարուստ են A, B12, C վիտամիններով եւ կալցիով, որոնք կանխում են տեսողության վատացումը:
Յուղոտ ձուկ- Պարունակում են օմեգա 3, ճարպաթթուներ, որոնք օգտակար են աչքի ցանցաթաղանթի եւ արյունատար անոթների համար:
Ցիտրուսային մրգեր եւ հատապտուղներ– Հարուստ են վիտամին C-ով
Բրոկոլի, բրյուսելյան կաղամբ եւ բուլղարական պղպեղ – Հարուստ են վիտամին C-ով եւ պաշտպանում են աչքերը ցանցաթաղանթի վնասումներից:
Ընդեղեն, հավկիթ եւ ընկույզ- պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք կանխարգելում են աչքերի հիվանդությունները:
Ընկույզը իջեցնում է աչքերի չորությունը: Ընդեղենը պարունակում է ցինկ, որը շատ կարեւոր բաղադրիչ է աչքի ցանցաթաղանթի առողջության համար:
Հնդկահավի միս – Հարուստ է ցինկով, վիտամիններով, որոնք պաշտպանում են կատարակտ հիվանդությունից եւ դեղին բծերի առաջացումից:
Ավոկադո – Պարունակում է լյուտեին. սա պիգմենտ է, որը մեծ դերակատարություն ունի աչքի ֆիզիոլոգիայի համար: Լյուտեինը նաեւ նվազեցնում է կատարակտի եւ ակնային այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Աչքերի համար վնասակար սննդատեսակներ նույնպես կան: Առավել հաճախ պետք է զերծ մնաք այն սննդատեսակների օգտագործումից, որոնք բարձրացնում են արյան զարկերակային ճնշումը եւ դառնում դիաբետի պատճառ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: