Բաժիններ՝

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է թշնամուց առգրաված զենք-զինամթերքը (լուսանկարներ)

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ի պատասխան հուլիսի 31-ին իր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:

Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունների` նախարարությունը ներկայացրել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Diversia_3_31.07.14

Ըստ ՊՆ-ի՝ հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել:

Diversia_1_31.07.14

Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Diversia_4_31.07.14

Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:

Diversia_5_31.07.14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս