Հացի բորբոս
Հայտնի է, որ բորբոսից ստանում են պենիցիլին, սակայն մշակումից հետո, գործարանային պայմաններում, իսկ բորբոսը թույն է։ Կան բորբոսի տարբեր տեսակներ, այսօր կզրուցենք դրանցից ամենավտանգավորներից մեկի մ ասին, որը կարող հանգեցնել ծանր թունավորոմների։
Կարտոֆլի ցուպիկ կոչվող բորբոսի տեսակը սիրում է զարգանալ ալյուրի մեջ, եթե խախտվում է այդ մթերքի պահպանման տեխնիկական նորմերը, որպես օրենք տարվա տաք եղանակին։
Կարտոֆիլի ցուպիկով հատկապես հեշտ են վարակվում յուղահունձ և կաթնահունձ բլիթնեը և այլ բուլկեղենը։
Ամռանը ավելի նպատակահարմար և անվտանգ է ուտել տարեկանի հաց, որի խմորի թթվայնությունը բարձր է. նման միջավայրում բորբոսը չի զարգանում։
Գիտնականները կարծում են, որ մարդու առողջության համար կարտոֆիլի ցուպիկի սպորը վտանգավոր է դառնում, երբ այն սկսում է «ծլել»։
Վարակված ալյուրից պատրաստված հացը առաջին հայացքից կարող է կասկած չհարուցել. Հացը պահպանում է իր բոլոր որակները, քանի դեռ չի հայտնվել սենյակայինից բարձր ջերմության և խոնավություն ունեցող պայմաններում։ Նման ջերմոցային միջավայրում ընդամենը 24 ժամից խմորը մգանում է և դառնում է կպչուն ու առաձգական։ Առաջանում է տհաճ թթվահոտ։
Հասկանալի է, որ կարտոֆիլի ցուպիկի համար տարբերություն չկա, թե որտեղ են ստեղծվում իր զարգացման բարենպաստ պայմաններ` վաճառատանը թե մեր բնակարաններում։ Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ և պահպանել մի քանի պարզագույն կանոններ։
Մուգ և սպիտակ տեսակի հացերը ցանկալի է պահել տարբեր տարաներում` լավագույնը փայտից պատրատված հացամանն է։
- Պլաստիկից պատրատված տարաներում հացի համը փոխվում է։
- Կարևոր է հաճախակի լվանալ և օդափոխել հացամանը։
- Որպեսզի հացը չբորբոսնի վարվեք հետևյալ կերպ. Քառատակ ծալած թանզիֆից կարեք փոքր պարկիկ, դրա մեջ լցրեք 1 ճ/գ մանանեխի փոշի և դրեք հացամանի մեջ։
Հիշեցում։ Սիրտանոթային համակարգի հիվանդություննր ունեցող անձանց խորհուրդ չի տրվում ուտել բարձր որակից պատրաստված հաց։ Առավել նպատակահարար է ուտել խոշոր աղացած ալյուրից և հացահատիկի թեփ պարունակող տեսակները։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: