Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն Ռադան չի ընդունել վարչապետ Յացենյուկի հրաժարականը

Ուկրաինայի խորհրդարանն այսօրվա նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Վարչապետին պաշտոնանկ անելու օգտին կողմ է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր:
Յացենյուկն իր հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 24-ին Գերագույն Ռադայում` իշխանական կոալիցիայի պառակտման և խորհրդարանի կողմից կառավարության նախաձեռնությունները մերժելու պատճառով: Օրենքի համաձայն` վարչապետի հրաժարականը պետք է հաստատի խորհրդարանը, ինչը տեղի չունեցավ: Իսկ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը պետք է շարունակի իր գործունեությունը Արսենի Յացենյուկի գլխավորությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031