Բաժիններ՝

Ինչպես հաղթահարել շոգը. խորհուրդներ

Ինչպե՞ս պայքարել ամառվա տապի դեմ և ինչպե՞ս մեղմել շոգի զգացումը: Gazeta.ru կայքը, անդրադառնալով այս հարցին, առանձնացրել է շուրջ երկու տասնյակ միջոց: Նյութը ներկայացնում ենք աննշան կրճատումներով:

Փողոց
1. Արևի տակ մի կանգնեք 13:00-ից մինչև 16:00-ն: Օրվա այդ ժամանակահատվածում արևի ճառագայթներն ընկնում են ձեզ վրա ուղիղ անկյունով, ինչի հետևանքով կարելի է արևային հարված ստանալ:
2. Կազմեք հանրային վայրերի ցուցակ (կինոթատրոններ, թանգարաններ), որտեղ կան լավ օդափոխիչներ, և կարող եք այցելել այդ վայրերը:
3. Կրճատեք փողոցում ֆիզիկական ակտիվությունը: Եթե սիրում եք վազել, ավելի լավ է օրվա այդ ժամանակահատվածում դա անեք օդափոխվող ֆիտնես-ակումբում:

Տուն
4. Եթե ձեր բնակարանում չկա օդափոխիչ, բայց կա պատշգամբ, ապա սավանը թրջեք սառը ջրով և այն կախեք պատշգամբի դռնից: Սենյակ մտնող օդն ավելի խոնավ կդառնա, և դուք ավելի հեշտ կշնչեք:
5. Սավանը դրեք փաթեթի մեջ, դրեք սառնարանը: Հանեք այն 5 րոպե անց, փռեք մահճակալին և պառկեք:
6. Հիշեք, որ ձեր տան ընտանի կենդանիները նույնպես տառապում են ամառվա տապից. նրանց ամանի մեջ լցրեք սառույցով ջուր:
7. Հնագույն մեթոդ, որը կիրառում էին շոգին չդիմացող անգլիացիները Հնդկաստանում: Գնեք մի քանի փաթեթ սառույց կամ ինքներդ պատրաստեք այն, հետո ջուր լցրեք թավայի մեջ և այն դրեք սառանարանը: Երբ պատրաստ կլինի, հանեք այն, և սառույցի մի կտոր դրեք աշխատող հովհարի դիմաց:

8. Քնելուց անկողնի մեջ դրեք սառած ջրով լցված շիշ: Այն դրեք ծնկների տակ:
9. Ստուգեք, թե ինչ ջերմաստիճանի պայմաններում կարելի է պահել ձեր տան դեղորայքը: Դրանցից շատերը բարձր ջերմաստիճանի դեպքում փչանում են, և ավելի լավ է դրանք տեղափոխեք սառնարան:

Ուտելիք և խմիչք
10. Մի՛ օգտագործեք ալկոհոլային խմիչք: Չնայած եթե դուք այդ շոգին ի վիճակի եք ալկոհոլային խմիչք օգտագործել, ապա դուք, ըստ երևույթին, չեք շոգում:
11. Որքան հնարավոր է` շատ ջուր և հյութ խմեք: Որքան էլ խմեք, այն դուրս կգա քրտինքի միջոցով:
12. Եթե ցանկանում եք սահմանափակել օգտագործվող պաղպաղակի քանակը, այդ դեպքում պատրաստեք սառեցված ուտելիք: Օրինակ, կարելի է կտրատել բանանը և այն դնել սառնարանը: Հիանալի պաղպաղակ կստացվի:

13. Եթե վախենում եք, որ կչփացնեք ձեր ատամները, մեկ բաժակի չափով սառույց փշրեք և դրա վրա լցրեք նարնջի թարմ հյութ: Կերեք գդալով:
14. Կրճատեք օգտագործվող սպիտակուցային սննդի և շաքարի քանակը:
15. Մալայները հավատում են, որ շոգի դեմ պայքարում իրենց կարող է օգնել կծու ուտելիքը: Որքան ճաշատեսակը կծու է, այնքան ավելի շատ ես քրտնում, հետևաբար` ավելի շատ ես զովանում:

Հագուստ
16. Մի կրեք կիպ և ոչ բնական կտորից կարված հագուստ: Մի բարդացրեք սեփական մարմնի աշխատանքը:
17. Արևային ակնոցները շոգից չեն փրկի, բայց փոխարենը կպաշտպանեն աչքի զգայուն բիբերը:

Մարմին
18. Վերջ տվեք կոսմետիկա օգտագործելուն կամ եթե չեք կարող, գոնե կրճատեք դրա քանակը:
19. Օրվա մեջ մի քանի անգամ ցնցուղ ընդունեք: Եթե շոգից ուժասպառ եք եղել, սառը լոգանք ընդունեք:
20. Շուտ զովանալու համար սառույցի կտորը կամ սառը ջրով լցված շիշը դրեք ծնկի ծալատեղին կամ վզին: Մարմնի այդ հատվածներում երակներն առավել մոտիկ են մաշկին, արյունը կսկսի զովանալ, և սառնությունը կտարածվի ողջ օրգանիզմով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս