Բաժիններ՝

Հայերը ինտենսիվ կերպով մեքենաներ են ներմուծում

ՀՀ քաղաքացիները շարունակում են ինտենսիվ կերպով ավտոմեքենաներ ներմուծել: Սա է վկայում մաքսային ծառայության կողմից հրապարակված ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ արտաքին առևտրի վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2014 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 25,092 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17,834-ի փոխարեն, այսինքն՝ 40%-ով ավելի:

Ուշագրավ է, որ Ռուսաստանից ներկրված ավտոմեքենաների թիվը պակասել է. այս տարվա 6 ամիսներին ներկրվել է 437 ավտոմեքենա՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 619-ի դիմաց: Այսինքն՝ մեր հայրենակիցները շտապում են ձեռք բերել Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների արտադրության մեքենաներ՝ հաշվի առնելով Հայաստանին սպասվող ապագան:

Ներկրված ավտոմեքենաների մեջ շարունակում են գերակշռել համեմատաբար էժանները, մասնավորապես՝ 15,710 մեքենան մինչև 5000 դոլար արժողության են, 5838-ը՝ 5-10 հազար դոլար, 1442-ը՝ 10-15 հազար դոլար և նույնքան էլ 15-30 հազար դոլար, և 660-ը՝ 30 հազարից ավելի դոլար արժողության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս