Բաժիններ՝

Կաթնամթերք արտադրողները խստացումից չեն բողոքում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացրել է վերահսկողությունը կաթ-կաթնամթերքի արտադրության ոլորտում, սակայն արտադրողները բողոքներ չունեն: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը, անցած շաբաթ ՍԱՊԾ պետի հետ հանդիպման ընթացքում արտադրողներին հանձնարարություն է տրվել հետևել ծառայության կազմած բրոշյուրների պահանջներին, մասնավորապես՝ արտադրության գործընթացների գրանցումների մասով: Ըստ նրա՝ այսուհետ կաթի ստացումից մինչև արտադրություն ամեն քայլը պետք է գրանցվի, ինչը նախկինում չէր պահանջվում:

Ղ. Բունիաթյանը դժվարացավ նշել, թե արդյոք այս փոփոխությունը պայմանավորվա՞ծ է Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցով: Նա ասաց, որ նպատակը հիգիենայի ճիշտ պահպանումն է և վերահսկողության սահմանումը:

«ՍԱՊԾ պահանջն այն է, որ արտադրության մեջ զգոնությունն ավելացվի, որակին ավելի շատ ուշադրություն դարձվի»,- հավելեց միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս