Այսօր պաշտոնական մեղադրանք կներկայացվի Լևոն Հայրապետյանի նկատմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պաշտոնական մեղադրանք կներկայացվի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ, որին կասկածում են «հանցավոր ճանապարհով ձեռք բերած «փողեր լվանալու» ու վատնելու մեջ»: Այս մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ առնելու միջնորդությունը: 65-ամյա Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Հայրապետյանը կտրականապես հերքում է իր մեղավորությունը: