Բաժիններ՝

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Սերգեյ Շոյգուի նկատմամբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի Հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացիներ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ձեռնարկատեր Կոնստանտին Մալոֆեևի նկատմամբ: Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում:

Նրանք մեղադրվում են Ուկրաինայի ՔՕ-ի մի շարք հոդվածներով նախատեսված քրեական իրավախախտումներ գործելու մեջ: Ուկրաինայի ՆԳՆ-ը պարզել է, որ 2014 թվականի մարտից ցայժմ Շոյգուի գլխավորած ՌԴ ՊՆ-ի աշխատակիցների աջակցությամբ ձևավորվել են ապօրինի զինված խմբեր, որոնք գործում են Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքներում:

Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների հրամանատարության ներքո գործող ապօրինի զինված խմբավորումները պարբերաբար ավազակային հարձակումներ են գործում Ուկրաինայի իշխանական մարմինների, Զինված ուժերի ու Ազգային գվարդիայի ստորաբաժանումների, ինչպես նաև ձեռնարկությունների ու կազմակերպությունների վրա, ինչը հանգեցնում է մեծաթիվ մարդկային զոհերի, ավերածությունների և այլ ծանր հետևանքների:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ռուսաստանում քրեական գործեր էին հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս