Բաժիններ՝

Վոլոդյա Ավետիսյանը առաջինն է հավաքել իրեն լիազորող ստորագրությունները

Պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու նպատակով առաջինն է հավաքել իրեն լիազորող 390 ստորագրություն (անհրաժեշտ 300-ի փոխարեն):

Վոլոդյա Ավետիսյանի լիազորությամբ ստորագրությունները հավաքել է «Ի
պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը և դրանք հանձնել
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը
ներկայացված ստորագրությունների իսկությունն ստուգելուց հետո Վոլոդյա
Ավետիսյանին պաշտոնապես կգրանցի որպես Հիմնադիր խորհրդարանի
պատգամավորության թեկնածու:

Նախախորհրդարան
Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս