Բաժիններ՝

Մանրամասներ՝ ականապատ տարածքում տեղի ունեցած պայթյունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում:

ԱԻՆ-ինց տեղեկացնում են, որ վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս