Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել՝ պահանջելով նրա հրաժարականը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:

«Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ… Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի:

Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»,- այսօր «Զարկերակ» ակումբում ներկայացնելով Սերժ Սարգսյանին ուղարկված նամակի բովանդակությունը `ասաց պարոն Հայրիկյանը:

Նա Սերժ Սարգսյանին նամակով առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո մնալ թեկուզ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, ղեկավարել Հանրապետական կուսակցությունը, բայց եւ կոչ է արել ընդունել, որ. «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգծից՝ եվրոպական կողմնորոշումից հրաժարվելով, Սերժ Սարգսյանը Հայաստանը կործանման նախաշեմին է հասցրել»:

Պարոն Հայրիկյանը նաեւ հիշեցրել է Լեւոն-Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ կոչ արել նրանից օրինակ վերցնել.«Ավելի մեղմ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր մեջ ուժ գտավ հրաժարվելու նախագահի աթոռից: Հիմա ձեր հերթն է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս